Դեղամիջոցներ
Սրտի նոպայի ժամանակ առաջին օգնությունը. նիտրոգլիցերինի ընդունման մարտավարությունը. armeniamedicalcenter.am
![Սրտի նոպայի ժամանակ առաջին օգնությունը. նիտրոգլիցերինի ընդունման մարտավարությունը. armeniamedicalcenter.am Սրտի նոպայի ժամանակ առաջին օգնությունը. նիտրոգլիցերինի ընդունման մարտավարությունը. armeniamedicalcenter.am](up/article/big/file_58305_791803.jpg)
Ստենոկարդիան հանկարծակի առաջացող սրտի ցավի նոպան է: Այն անցկացնելու համար նիտրոգլիցերին է ընդունվում, որը դեղատներում վաճառվում է 0,5 մգ հաբերի ձևով: Առկա է նաև 1%-անոց սպիրտային լուծույթը, որի 3 կաթիլը պարունակում է 0,5 մգ նիտրոգլիցերին, և 1%-անոց 0,5 կամ 1 մգ նիտրոգլիցերին պարունակող յուղային լուծույթը` պատիճներով:
Նիտրոգլիցերինը լավ ներծծվում է բերանի լորձաթաղանթից, այդ պատճառով հաբը պահում են լեզվի տակ` 40-60 վրկ, մինչև լրիվ ներծծվելը: 1%-անոց լուծույթի կիրառման դեպքում 1-2-3 կաթիլ լցնում են լեզվի տակ: Արյան մեջ անցնելով` նիտրոգլիցերինը ցավազրկող ազդեցություն է գործում: Դա պայմանավորված է մաշկի, մկանների, որովայնային օրգանների մանր անոթների վրա նրա արագ և արտահայտված անոթալայնիչ ազդեցությամբ: Դրա արդյունքում պակասում է արյան հոսքը դեպի սիրտ և սրտամկանի պահանջը թթվածնի նկատմամբ նվազում է:
Նիտրոգլիցերինը, միաժամանակ, հանում է կորոնար զարկերակների սպազմը և մեծացնում միոկարդի արյան հոսքը: Այս ամենի հետևանքով վերանում է սրտի իշեմիան:
Սակայն, երբեմն պատրաստուկի ընդունման ժամանակ դիտվում են կողմնակի երևույթներ կամ անհատական զգայունություն: Այդ պատճառով նրա ընդունման համար պետք է որոշ կանոններ պահպանել:
Սկզբում միանգամյա դոզան պետք է լինի ½ հաբ կամ 1%-անոց լուծույթի 1-2 կաթիլ: Այդ առաջին ընդունումը ցանկալի է կատարել նոպայից դուրս և բժշկի ներկայությամբ, ով կարող է պարզել դեղի նկատմամբ անհատական զգայունությունը, արյան ճնշման անկման և պուլսի ցուցանիշները:
Ստենոկարդիայի նոպայի ժամանակ հիվանդը պետք է դադարեցնի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, նստած կամ պառկած դիրք ընդունի: Եթե ցավը չի անցնում, անհրաժեշտ է ընդունել նիտրոգլիցերին` նստած կամ պառկած վիճակում, քանի որ անոթների արագ լայնացման արդյունքում կարող է դիտվել ճնշման կտրուկ անկում և ուշագնացություն:
Նիտրոգլիցերինը կարելի է ընդունել յուրաքանչյուր 5 րոպեում` մեկ անգամ, քանի դեռ ցավը չի դադարել, բայց 3 հաբից ոչ ավելի` 15 րոպեի ընթացքու: Դեղի ազդեցությունը կարճատև է, ընդամենը 10-15 րոպե: Այդ պատճառով այն կարելի է շատ անգամ ընդունել: Օրվա դոզան առաջարկվում է 6 հաբ:
Նիտրոգլիցերինի ընդունման ժամանակ հաճախ դիտվում է գլխացավ, ականջներում` աղմուկ, և այդ պատճառով հաճախ հիվանդները հրաժարվում են այն ընդունել: Սակայն դա սխալ մոտեցում է, հատկապես, որ այդ ախտանիշները ոչ մի վտանգ չեն ներկայացնում: Իսկ դրանցից խուսափելու համար կարելի է դոզան պակասեցնել ½ հաբ կամ 1-2 կաթիլ` շաքարի կտորի վրա: Եթե այդ դոզան ևս գլխացավ է առաջացնում, ապա կարելի է 1%-անոց նիտրոգլիցերինը համակցել մենթոլի 3%-անոց սպիրտային լուծույթի հետ: Ըստ Վոտչալի հետազոտության, մենթոլը լուծիչի դեր է կատարում և ուժեղացնում է նիտրոգլիցերինի ազդեցությունը: Այդ կերպ դադարեցվում է ստենոկարդիայի նոպան՝ առանց գլխացավի:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Անտիբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության պատճառները. armeniamedicalcenter.am Անտիբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության պատճառները. armeniamedicalcenter.am](up/article/small/file_60833_387304.jpg)
Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...
![](images/calendar.png)
![Ի՞նչ է կենսակտիվ հավելումը. armeniamedicalcenter.am Ի՞նչ է կենսակտիվ հավելումը. armeniamedicalcenter.am](up/article/small/file_59169_3786881.jpg)
1975 թվականին ԱՄՆ – ԽՍՀՄ բժշկա-կենսաբանական հատուկ համագումարին քննարկվեցին որոշ խմբի միացություններ, որոնք ունակ են քիչ քանակով առաջացնել արտահայտված ֆիզիոլոգիական արդյունք...
![](images/calendar.png)
![Հակաբեղմնավորիչները` ծննդաբերությունից հետո. հարցազրույց ՄՄԱՊԳԿ հետծննդյան բաժանմունքի վարիչ Դավիթ Ղուկասյանի հետ. morevmankan.am Հակաբեղմնավորիչները` ծննդաբերությունից հետո. հարցազրույց ՄՄԱՊԳԿ հետծննդյան բաժանմունքի վարիչ Դավիթ Ղուկասյանի հետ. morevmankan.am](up/article/small/file_57232_8473372.jpg)
Ե՞րբ է հնարավոր հղիություն` ծննդաբերությունից հետո:
Ծննդաբերությունից հետո յուրաքանչյուր կնոջ համար կրկին հղիանալու ժամկետն անհատական է, որովհետև...
![](images/calendar.png)
![Խմե՞լ, թե` չխմել։ Ինչպե՞ս ճիշտ ընդունել ցավազրկողները Խմե՞լ, թե` չխմել։ Ինչպե՞ս ճիշտ ընդունել ցավազրկողները](up/article/small/file_57229_8642876.jpg)
Առաջին հայացքից անվտանգ թվացող և անհարմարավետության ժամանակ այդքան անհրաժեշտ ցավազրկողները կարող են օրգանիզմին լուրջ վնաս հասցնել։ Տանջալի զգացողություններով հիվանդը ձգտում է ձերբազատվել դրանցից։ Բացի այդ, ոչ բոլոր ցավերն է հնարավոր...
![](images/calendar.png)
![Ինչպե՞ս ճիշտ ընդունել դեղորայքը. armeniamedicalcenter.am Ինչպե՞ս ճիշտ ընդունել դեղորայքը. armeniamedicalcenter.am](up/article/small/file_50976_3106888.jpg)
Եթե Դուք տարբեր հիվանդությունների պատճառով՝ ալերգիա, շիզոֆրենիա, արթրիտ, խոցային խնդիրներ և այլն, դիմում եք զանազան դեղորայքային միջոցների ընդունման, բայց դրանք ոչ միշտ են օգնում, ապա պատճառն այն է, որ դեղերը ճիշտ չեն ընդունվում...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը ՀՀ ԱՆ. Մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը](up/article/small/file_48460_2220719.jpg)
2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված...
![](images/calendar.png)
![«Ակվա Մարիս Էկտոին». նորարարական միջոց ալերգիկ ռինիտի կանխման համար «Ակվա Մարիս Էկտոին». նորարարական միջոց ալերգիկ ռինիտի կանխման համար](up/article/small/file_45029_3557473.jpg)
Էկտոին. յուրահատուկ նյութի հիմքի վրա ստեղծված նորարարական միջոց ալերգիկ ռինիտի կանխման համար ՝ մեծերի և 2-ից բարձր տարիքի երեխաների համար...
![](images/calendar.png)
![«ՖԱՐՄԱ-ԴԵՐՄԱ» ընկերության առողջությանն ուղղված բնական բաղադրիչներով նորարարական արտադրանքները «ՖԱՐՄԱ-ԴԵՐՄԱ» ընկերության առողջությանն ուղղված բնական բաղադրիչներով նորարարական արտադրանքները](up/article/small/file_44622_5309461.jpg)
Իտալական «ՖԱՐՄԱ-ԴԵՐՄԱ» ընկերությունը Հայաստանի շուկայում ներկայացնում է առողջությանն ուղղված բնական բաղադրիչներով իր նորարարական արտադրանքները...
![](images/calendar.png)
![Ջերմիջեցնող դեղերի կիրառումը բարձր ջերմության դեպքում. armeniamedicalcenter.am Ջերմիջեցնող դեղերի կիրառումը բարձր ջերմության դեպքում. armeniamedicalcenter.am](up/article/small/file_44394_1194245.png)
Մարմնի ջերմաստիճանի բարձրացման պատճառները բազմազան են՝ տարրական մրսածությունից և վարակից սկսած մինչև ներզատիչ և անոթային համակարգի խնդիրներ: Բարձր ջերմությունը կարող է լուրջ վտանգ ներկայացնել...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Ամփոփվել են դեղերի, մոր և մանկան առողջության պահպանման ոլորտներում կատարված աշխատանքները ՀՀ ԱՆ. Ամփոփվել են դեղերի, մոր և մանկան առողջության պահպանման ոլորտներում կատարված աշխատանքները](up/article/small/file_43945_7077810.jpg)
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետությունում դեղերի քաղաքականությանը...
![](images/calendar.png)
![Սննդամթերք, որն ազդում է դեղորայքի արդյունավետության վրա. news.am Սննդամթերք, որն ազդում է դեղորայքի արդյունավետության վրա. news.am](up/article/small/file_43346_1354891.jpg)
Դեղեր ընդունելիս որոշ մթերքներ չի կարելի ուտել, դրանք կարող են ո՛չ միայն նվազեցնել դեղերի ազդեցությունը, այլեւ կողմնակի ազդեցություններ առաջացնել, պարզել են գիտնականները...
![](images/calendar.png)
![Արդյո՞ք արդյունավետ ու անվտանգ դեղ է պարացետամոլը. news.am Արդյո՞ք արդյունավետ ու անվտանգ դեղ է պարացետամոլը. news.am](up/article/small/file_43116_4140867.jpg)
Պարացետամոլի մասին, հավանաբար, բոլորն են լսել. այն աշխարհում ամենահաճախ գործածվող դեղերից է։ Արդեն 50 տարի է՝ պարացետամոլ կարելի է գտնել գրեթե բոլոր դեղատներում։ Բայց արդյո՞ք այն արդյունավետ է...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն